Առցանց պարբերական

«Ժողովրդավարական անվտանգություն»

  • Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների շուրջ վերջին տարիներին ակտիվացած «գուբե՞րնիա, թե՞ ինքնիշխան պետություն» բանավեճը որքան էլ քաղաքականացված լինի, իրականում դիպուկ ձևակերպում է անկախությունից հետո հայկական պետականության ամենախորքային դիլեման։ Խոսքը ոչ միայն արտաքին քաղաքական կողմնորոշման մասին է, այլև՝ առավել հիմնարար հարցի․ …

  • Մեր ժամանակների հաղորդակցական համակարգերի հնարավորությունները բերել են ոչ միայն կրթական, սոցիալականացման, հանրային հաղորդակցման համակարգերի զարգացման, այլև՝ անվտանգային նոր մարտահրավերներ: Պետության, հասարակության և անհատի  անվտանգության հիմնարար բաղադրատարրերից մեկն է դարձել  տեղեկատվական անվտանգությունը: Ավելին, մեր օրերի հակամարտություններում տեղեկատվա-հաղորդակցական դաշտը դարձել է հիբրիդային գործողությունների անբաժան բաղադրիչ՝ հանրային կարծիքի մանիպուլյացիայի միջոցով: Նման դրսևորումների ակնհայտ օրինակ …

  • Հայաստանում տասնամյակներ շարունակ հասարակական-քաղաքական քննարկումներում հանդիպում էր այն խոսույթը, որ ժողովրդավարությունը թուլություն է, և կան երկրներ, որոնց անհրաժեշտ չէ ժողովրդավարություն՝ պայմանավորված քաղաքական համակարգերի առանձնահատկությամբ, ռազմավարական խնդիրներով և մշակութային յուրահատկությամբ: Ենթադրվում էր, որ առկա «ոչ …

  • Ներածություն           Նախորդող աշխատանքներից մեկում անդրադարձել եմ գալիք խորհրդարանական ընտրություններին և կատարել մի քանի կանխատեսում ընտրություններին մասնակցության, մասնակից ուժերի և ընտրությունների արդյունքների վերաբերյալ[i]։ Նաև նշել եմ, որ կանխատեսումների շարքը կլինի …

  • Հայաստանը մայիսի սկզբին կդառնա Եվրոպայի կենտրոնը. «Կառուցելով ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում» կարգախոսի ներքո Երևանը կհյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, ինչպես նաև կանցկացվի Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովը։ Երևանում քննարկումները կկենտրոնանան …

  • Հայաստանի ներքաղաքական դիսկուրսում վերջին շրջանում հնչած ամենաաղմկոտ հայտարարություններից մեկը պատկանում է Նիկոլ Փաշինյանին․ ըստ նրա՝ եթե գործող իշխանությունը չստանա սահմանադրական մեծամասնություն, և իշխանության գան հիմնական ընդդիմադիր ուժերը, ապա արդեն սեպտեմբերին …

  • Հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացը, չնայած որոշակի դրական զարգացումներին, դեռևս ուղեկցվում է բարդ և հակասական նարատիվներով։ Արդի քաղաքագիտական գործընթացներում պետությունների կողմից պատմական նարատիվների վերափոխումը հաճախ ծառայում է որպես արտաքին քաղաքականության գործիք։ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո Բաքուն բռնեց այդ ճանապարհը՝ …

  • Հայաստանում նախընտրական պայքարն արդեն ընթացքի մեջ է: Առավել քան բնական է, որ այդ քաղաքական քննարկումների առանցքային հարցերից մեկն է դարձել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը: Այս համատեքստում, քաղաքական և փորձագիտական դաշտում ակտիվ բանավեճ է ծավալվել խաղաղության երաշխիքների կամ երաշխավորված խաղաղության …

  • ԱՄՆ և Իրանի միջև պատերազմը ընթանում է Հայաստանի անմիջական հարևանությամբ, և բնական է, որ մենք առավել ուշադրությամբ պետք է հետևենք ծավալվող իրադարձություններին՝ ջանալով հասկանալ դրանց հնարավոր անդրադարձերը մեր տարածաշրջանի և անմիջականորեն մեզ վրա։ Թեև պատերազմը տակավին ավարտված չէ, սակայն այսօր իսկ կարելի է որոշակի հետևություններ անել դրա ծագման դրդապատճառների և միջազգային հարաբերությունների ասպարեզում դրան առնչվող զարգացումների ընդհանուր տրամաբանության վերաբերյալ։   Ուժի …

  • Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի՝ մարտի 11-ի Ադրբեջան այցով Հարավային Կովկասը կրկին հայտնվեց եվրոպական դիվանագիտության ուշադրության կենտրոնում։ Բանակցությունների օրակարգը բավական կանխատեսելի էր՝ էներգետիկ համագործակցություն և հաղորդակցությունների զարգացում:   Վերջին տարիներին Եվրամիությունը փնտրում է ռուսական գազին այլընտրանքներ և ամրապնդում կապերը այլ մատակարարների հետ։ Մերձավոր Արևելքում սկսված պատերազմի և …