Հանրային կարծիքի «լուսավոր» լիդերները՝ որպես հիբրիդային գործիք

հեղ․ Armenian Council

«Կովկասի ժամանակագրություն» ( Хроника Кавказа) պորտալի ձեռքում են հայտնվել ռուսական հատուկ ծառայությունների մի շարք փաստաթղթեր, որոնք վկայում են Հայաստանում իշխանության փոփոխություն կատարելու համակարգված և գործակցային մեխանիզմի առկայության մասին։ Փաստաթղթերի ընդհանուր վերլուծությունը ցույց է տալիս, որ սա Փաշինյանի իշխանությունը դադարեցնելու համընդհանուր նախագիծ է, որը, թեև, կազմված է առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող աշխատանքներից, սակայն դրանց բոլորի նպատակում միևնույն թիրախն է։

Անզեն աչքով կարելի է նկատել, որ բազմաբաղադրիչ այս ծրագրի կարևորագույն մաս են կազմում հայաստանյան կուսակցությունները և հանրային-քաղաքական դերակատարները։ Նրանցից ոմանք նույնիսկ հասարակության մեջ ընկալվում են որպես «արևմտամետ» թևի ներկայացուցիչներ, ֆինանսավորվում են արևմտյան ֆոնդերի կողմից, աշխատում են արևմտյան գործընկերների հետ։

Մասնավորապես, «Տրված թեմայով մեդիաալիքի հայեցակարգ» (Концепция медиаволны, по заданной теме) փաստաթղթում, լրատվական ալիքների, սոցիալական ցանցերում դրանց էջերի, տելեգրամյան ալիքների շարքում նշված են նաև մի շարք անհատներ, ովքեր համախմբված են «Հանրային կարծիքի առաջնորդներ» (Лидеры общественного мнения) կամ (ЛОМ) խմբում։ Ըստ փաստաթղթի, այս մարդիկ հավաքագրվել են՝ իրենց հասու միջոցներով անհրաժեշտ կոնտենտը լուսաբանելու և տարածելու համար։

Այս շարքում աչքի է զարնում, մասնավորապես, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի անունը։ Մարուքյանը երկար ժամանակ համարվել է Փաշինյանի գործընկերը, բազմաթիվ համագործակցային ծրագրեր է իրականացրել, դրամաշնորհներ ստացել արևմտյան ֆոնդերից։ Ավելին, այժմ էլ շարունակում է համագործակցել մի շարք եվրոպական կազմակերպությունների և կուսակցությունների հետ։

Ստացվում է՝ Մարուքյանը Արևմուտքից ստացված գումարներն օգտագործում է Ռուսաստանից ստացած պատվերները կատարելու համար։ Ընդգրկված լինելով ռուսական հիբրիդային ցանցում՝ Մարուքյանը չի խորշում դիմել և ֆինանսավորվել Ռուսաստանի կողմից թիրախավորվող և թշնամի համարվող Արևմուտքից, մասնավորապես, եվրոպական ֆոնդերից։ Ընդ որում, շատ հետաքրքիր է՝ արդյոք նա եվրոպական ֆոնդերին աշխատանքների կատարման մասին հաշվետվություններ ներկայացնելիս նշում է, թե գումարների որ մասն է օգտագործվել ռուսական հիբրիդային ծրագրերի առաջմղման և զարգացման համար։ Մենք ցանկանում ենք նաև մեր եվրոպացի գործընկերների ուշադրությունը հրավիրել այս խնդրի վրա և հասկանալ՝ նրանք հա՞շտ են իրենց «գործընկերոջ»՝ նման գործունեության հետ։

Ռոբերտ Ղևոնդյան

Ընթերցեք նաև