ՀՀ Քաղաքացիության արժեքը շատ ավելին է, քան միայն գումարներ

հեղ․ Armenian Council

Կառավարությունը նախագիծ է ներկայացրել ՀՀ քաղաքացիության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին։ Փոփոխությունների արդյունքում քաղաքացիություն ստանալու մի շարք դրույթներ խստացվում են։ Այսպես, եթե նախկինում անհրաժեշտ էր 3 տարի բնակվել Հայաստանում, ապա նոր օրենքով առաջարկվում է 5 տարվա պահանջ սահմանել՝ օրինական բնակության իրավունքով։ Եթե նախկինում անհրաժեշտ էր միայն հայերենով «բացատրվելու» կարողություն, ապա նոր օրենքով թեկնածուն պարտավոր է կարողանալ «հաղորդակցվել» և այլն։

Հարկ է նկատել, որ ազգությամբ հայերն այլևս ավտոմատ կերպով չեն կարող քաղաքացիություն ստանալ։ Սակայն, համաձայն սահմանադրության կարգավորումների, առավել մեղմ խստացումներ են առաջարկվում։ Մասնավորապես, ազգությամբ հայը կարող է քաղաքացիություն ստանալ Հայաստանում մշտապես բնակվելու պահից։ Իսկ «մշտապես բնակվելու պահ» հասկացությունը սահմանվում է վերջին երկու տարիներին Հայաստանում առնվազն 366 օր փաստացի գտնվելու հաստատումը։ Այլ կերպ ասած, ազգությամբ հայերը կարող են երկու տարի Հայաստանում բնակվել և քաղաքացիություն ստանալ, այն դեպքում, որ այլազգիների համար ժամկետը հինգ տարի է։

Մեկ այլ կարգավորում վերաբերվում է պետական տուրքին։ Առաջարկվում քաղաքացիություն ստանալու համար վճարը դարձնել 250000 ՀՀ դրամ, իսկ հրաժարվելու դեպքում՝ 1500000 ՀՀ դրամ։

Նշված խստացումների վերաբերյալ արդեն նկատելի է հանրային լայն արձագանք։ Ընդդիմադիր տրամադրություն ունեցողները բողոքում են պետական տուրքի բարձրացումից և նշում են ազգությամբ հայերի «իրավունքների» մասին»։ Սակայն, արդյո՞ք Հայաստանի քաղաքացիություն ունենալը չպիտի կապ ունենա պետության հետ, այլ ընդամենը «հուշանվերի» պես մի բան պիտի լինի՝ ինչպես Սփյուռքի որոշ ներկայացուցիչներ վերաբերվել են տարիներ շարունակ։

Հաշվի առնելով Հայաստանի արտաքին սուբյեկտայնության պետության ու պետականության աննախադեպ ամրապնդումը, ժամանակակից միջազգային հարաբերությունների բնույթն ու Հայաստանի ձգտումները՝ քաղաքացիության արժեքն էականորեն բարձրացել է։ Այսինքն, եթե 10 տարի առաջ Հայաստանի քաղաքացի

լինելու դեպքում հնարավոր է օգտվել մի շարք հնարավորություններից և առավելություններից, ապա այսօր դրանց քանակն աննախադեպ աճել է։ Բնական է, որ քաղաքացիության արժեքի բարձրացումն իր հերթին բերել է և շարունակելու է բերել պահանջարկի ավելացման։ Այս իրավիճակն էլ խնդիրներ է ստեղծելու հոսքերի կառավարման և քաղաքացիության հիմքերի ստուգման առումներով։ Մասնավորապես, վերջին տարիներին հայտնաբերվել են դեպքեր, երբ զեղծարարները փոխել են իրենց նախնիների փաստաթղթերը՝ նրանց ներկայացնելով որպես «ծագումով հայ» և փորձել են այդ հիմքով քաղաքացիություն ձեռք բերել։

Ավելին, քաղաքացիության հետ միասին մարդիկ ձեռք են բերում մի շարք իրավունքներ, որոնք ուղղակիորեն առընչվում են Հայաստանի Հանրապետության կյանքին ու կառուցվածքին։ Դրանցից են, օրինակ, ընտրելու և ընտրվելու իրավունքը, հասարակության կյանքում մասնակցություն ունենալու իրավունքը, ՀՀ կողմից պաշտպանություն ունենալու իրավունքը և այլն։ Նորմալ չէ, երբ պետությունը նման իրավունքներով է օժտում անձին, ով ոչ միայն չի բնակվում Հայաստանում, այլև կարող է իր կյանքում ընդամենը 1-2 անգամ այցելի Հայաստան։

Հաշվի առնլով վերոշարադրյալը՝ քաղաքացիություն ստանալու մասին օրենքը փոփոխությունները շատ կարևոր են։ Քաղաքացություն ստանալու արժեքը բարձրացել է, հետևաբար շատ ավելի մեծ ջանքեր պետք է գործադրել և մեծ գումարներ ծախսել՝ այդ պատվին արժանանալու համար։ Քաղաքացիություն հրաժարվելն էլ, իր հերթին, նշանակում է խուսափել սեփական պարտավորություններից, ինչի դիմաց էլ ավելի մեծ գումարներ վճարելը արդար է մյուս քաղաքացիների նկատմամբ։ Հայաստանի քաղաքացի լինելը հետայսու ոչ միայն թանկ է, այլև իր արժեքից ավելի՝ պատիվ և հպարտություն է։

Ընթերցեք նաև