Օգոստոսի 7-ին Հայկական խորհրդի փորձագետների մասնակցությամբ հանդիպումներ անցկացվեցին Բերդում և Ճամբարակում։
Հանդիպումների օրակարգում էին միջազգային և տարածաշրջանային զարգացումները, Հայաստանի անվտանգային ու քաղաքական միջավայրի վերաբերյալ արդիական հարցերը։ Քննարկումների ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց տեսակետները, բարձրացնելու իրենց հետաքրքրող հարցերը և ստանալու փորձագետների մասնագիտական գնահատականները։
Շնորհակալություն բոլոր մասնակիցներին ակտիվ ներգրավվածության և արդյունավետ քննարկումների համար։






