Օգոստոսի 6-ին Հայկական խորհրդի փորձագետների մասնակցությամբ Հրազդանում և Սևանում կայացան հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվեցին միջազգային և տարածաշրջանային քաղաքական զարգացումները, ինչպես նաև Հայաստանի անվտանգային և քաղաքական միջավայրին վերաբերող արդիական հարցերը։
Հանդիպումները հնարավորություն տվեցին մասնակիցներին ներկայացնելու իրենց հարցերը և մտահոգությունները, ինչպես նաև ծանոթանալու փորձագետների մասնագիտական գնահատականներին ու վերլուծություններին։
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին՝ ակտիվ մասնակցության, կառուցողական երկխոսության և բովանդակալից քննարկումների համար։








