Օգոստոսի 20-ին Աշտարակում տեղի ունեցավ Հայկական խորհրդի փորձագետների մասնակցությամբ բաց հանդիպում։
Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց միջազգային և տարածաշրջանային զարգացումներին, Հայաստանի քաղաքական ու անվտանգային միջավայրին վերաբերող կարևոր հարցերին։
Նման հանդիպումները կարևոր հարթակ են համայնքների բնակիչների հետ անմիջական շփման և հասարակությանը հուզող հարցերի շուրջ բաց ու բովանդակային քննարկումների համար։



