Օգոստոսի 17-ին Թալինում տեղի ունեցավ Հայկական խորհրդի փորձագետների մասնակցությամբ բաց քննարկում։
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց միջազգային և տարածաշրջանային զարգացումներին, դրանց հնարավոր ազդեցություններին Հայաստանի քաղաքական ու անվտանգային միջավայրի վրա։
Քննարկումը կառուցված էր երկխոսության ձևաչափով․ Թալինի բնակիչները հնարավորություն ունեցան ուղղելու իրենց հարցերը, ներկայացնելու մտահոգություններն ու տեսակետները և ստանալու փորձագետների մասնագիտական մեկնաբանությունները։



