Հայկական Խորհուրդը փնտրում է պատասխանատու, նախաձեռնող և ստեղծագործ անհատի՝ կազմակերպության հանրային կապերի և հաղորդակցության աշխատանքները համակարգելու համար։
Մենք փնտրում ենք լավ գրավոր խոսքի հմտություններ ունեցող անձի, ով հետաքրքրված է հանրային հաղորդակցությամբ, կարողանում է գրագետ և հետաքրքիր ներկայացնել կազմակերպության գործունեությունը, ստեղծել բովանդակություն և զարգացնել կազմակերպության կապը հանրության հետ։
Հիմնական պարտականություններ
✔️ Կազմակերպության հանրային հաղորդակցության և PR աշխատանքների իրականացում։
✔️ Կազմակերպության գործունեության, ծրագրերի, միջոցառումների և նախաձեռնությունների մասին տեղեկատվության պատրաստում և տարածում։
✔️ Հայերեն և անգլերեն տեքստերի, հայտարարությունների, հաղորդագրությունների, հոդվածների և հրապարակումների կազմում։
✔️ Կազմակերպության սոցիալական մեդիայի էջերի կառավարում և զարգացում։
✔️ Սոցիալական մեդիայի համար կոնտենտի պլանավորում և ստեղծում։
✔️ Կազմակերպության միջոցառումների լուսաբանում, լուսանկարների և տեսանյութերի պատրաստում։
✔️ Գործընկերների, լրատվամիջոցների և այլ կազմակերպությունների հետ հաղորդակցության ապահովում։
✔️ Կազմակերպության հանրային ներկայության և ճանաչելիության բարձրացմանն ուղղված նոր գաղափարների առաջարկ։
✔️ Կազմակերպության հաղորդակցական ռազմավարության իրականացմանը մասնակցություն։
Պահանջվող որակավորումներ
✔️ Հայերենի գերազանց իմացություն և գրավոր խոսքի բարձր մակարդակ։
✔️ Անգլերենի և ռուսերենի լավ իմացություն։
✔️ Գրելու, խմբագրելու և տեղեկատվությունը հստակ ու հետաքրքիր ներկայացնելու կարողություն։
✔️ Հաղորդակցման և թիմում աշխատելու լավ հմտություններ։
✔️ Պատասխանատվություն, նախաձեռնողականություն և կազմակերպվածություն։
✔️ Սահմանված ժամկետները պահպանելու և միաժամանակ մի քանի առաջադրանք իրականացնելու ունակություն։
✔️ Հանրային կապերի, լրագրության, հաղորդակցության կամ հարակից ոլորտներում կրթությունը կամ փորձը կդիտվի որպես առավելություն։
Կհամարվի առավելություն
✔️ Լրագրողական, խմբագրական կամ հոդվածներ գրելու փորձ։
✔️ Սոցիալական մեդիայի հարթակների կառավարման նախնական փորձ։
✔️ Լուսանկարներ և տեսանյութեր նկարահանելու ու մոնտաժելու հմտություններ։
✔️ Meta Business Suite և Ads Manager գործիքների հետ ծանոթություն։
✔️ Թվային մարքեթինգի և գովազդային գործիքների իմացություն։
Սոցիալական մեդիայի կառավարման և թվային գովազդի գործիքների հետ աշխատելու անհրաժեշտ հմտությունները պատրաստ ենք զարգացնել ընտրված թեկնածուի հետ՝ տրամադրելով համապատասխան ուսուցում և մասնագիտական դասընթացներ։
Աշխատանքի պայմաններ
Աշխատանքային ժամեր՝ 09:30–18:30
Աշխատանքի ձևաչափ՝ ֆիքսված
Աշխատավարձ՝ մրցունակ՝ կախված թեկնածուի փորձից և մասնագիտական հմտություններից։
Դիմելու համար լրացրեք հայտը՝ https://forms.gle/vZ33A2s62EFGoTaE7