HR մասնագետ/գործադիր օգնական

հեղ․ Armenian Council

«Հայկական Խորհուրդ» հետազոտական կենտրոն հասարակական կազմակերպությունն աշխատանքի է հրավիրում HR մասնագետի (մարդկային ռեսուրսների կառավարում)/գործադիր օգնականի։  

Աշխատակիցը պատասխանատու կլինի կազմակերպության մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարման, ներգրավման գործընթացների կազմակերպման, զարգացման և գնահատման համակարգերի ներդրման համար։ 

Պարտականություններ 

  • Կազմակերպել և իրականացնել հավաքագրման ամբողջական գործընթացը (հարցազրույցներ, աշխատանքի ընդունում, փաստաթղթաշրջանառություն), 
  • Ապահովել աշխատանքային օրենսդրության համապատասխան աշխատանքային պայմանագրերի կազմումը՝ ընդունում, ազատում, համաձայնագրեր, տեղեկանքներ,  
  • Մշակել և վերահսկել ներքին HR քաղաքականություններն ու ընթացակարգերը,  
  • Պահպանել աշխատակիցների անձնական գործերը պատշաճ և մշտապես համալրված վիճակում` ապահովելով դրանց ճշգրտությունը և գաղտնիությունը, ՀՀ աշխատանքային օրենդրության պահանջներին համապատասխան բոլոր դրույթները,   
  • Կառավարել աշխատակիցների տվյալների բազան, արձակուրդները, պաշտոնի բարձրացումները, պարգևատրումները, կարգապահական տույժերը, կատարել հաշվարկային աշխատանքներ 
  • Նպաստել կազմակերպության կորպորատիվ մշակույթի ձևավորմանն ու զարգացման աշխատանքներին,   
  • Աշխատանքի արդյունքների վերաբերյալ պարբերաբար հաշվետվությունների կազմում, ներկայացում,  
  • Անմիջական ղեկավարի կողմից տրված լրացուցիչ այլ հանձնարարականների կատարում: 

Պահանջվող որակավորումներ 

  • Բարձրագույն կրթություն (HR, կառավարում, բիզնես կամ հարակից ոլորտ),  
  • HR ոլորտում նվազագույնը 1 տարվա փորձ 
  • Աշխատանքային օրենսդրության լավ իմացություն, 
  • Հաղորդակցման և կոնֆլիկտների կառավարման բարձր հմտություններ,  
  • Կազմակերպվածություն, պատասխանատվություն և գաղտնիության պահպանում, 
  • MS Office իմացություն, հավաքագրման գործիքների/HR հարթակների հետ աշխատանքային փորձ  

Աշխատանքը կես դրույք է (հետագայում ամբողջ դրույք դառնալու հեռանկարով)՝  երկուշաբթի-ուրբաթ 09։30-13։30,  

Հասցե՝  ք․ Երևան, Ազատության 2ա, 27ա բնակարան, 

Նախատեսվող մեկնարկ՝  2026 թվականի հունիսի 1, 

Ամսական աշխատավարձ՝ 274,400 ՀՀ դրամ, ներառյալ՝ հարկերը 

Աշխատանքին կարող եք դիմել հետևյալ հղմամբ. 

Կազմակերպության մասին 

«Հայկական Խորհուրդ» հետազոտական կենտրոն հասարակական կազմակերպությունն իրականացնում է փորձագիտական հետազոտություններ ու վերլուծություններ, տրամադրում քաղաքական, անվտանգային և հասարակական կյանքի տարբեր բնագավառներին առնչվող խորհրդատվություններ։ 

Կենտրոնը պարբերաբար կազմակերպում է տարաբնույթ միջոցառումներ, այդ թվում՝ հարցազրույցներ, մամլո ասուլիսներ, դասընթացներ, դասախոսություններ, փորձագիտական հանդիպումներ։ Այն անցկացնում է նաև կրթական, հրապարակախոսական, վերլուծական, հետազոտական նախագծեր, հրապարակում, հրատարակում և տարածում է գիտական, վերլուծական, տեղեկատվական բնույթի նյութեր:  

Ընթերցեք նաև