«Շաբաթվա իրադարձություններ» հաղորդման նոր թողարկման ընթացքում Հայկական խորհրդի նախագահ Արեգ Քոչինյանը և Հարավային Կովկասի հետազոտական կենտրոնի տնօրեն Ֆարհադ Մամեդովը քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը և տարածաշրջանային զարգացումները։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող երկխոսությանը, տնտեսական համագործակցության հեռանկարներին, հայ-թուրքական հարաբերություններին, ինչպես նաև Հարավային Կովկասում արտաքին դերակատարների ազդեցությանը և տարածաշրջանի ապագա քաղաքական գործընթացներին։