Հայկական խորհրդի փորձագետների այցը Քաջարան և Մեղրի

հեղ․ Armenian Council

Հայկական խորհրդի փորձագետները մայիսի 22-ին այցելել են Սյունիքի մարզի Քաջարան համայնք, իսկ մայիսի 23-ին հանդիպումներ և քննարկումներ են անցկացրել նաև Մեղրի համայնքում։

Այցերի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային և ներքաղաքական զարգացումները, անվտանգային իրավիճակը, ինչպես նաև խաղաղության գործընթացին առնչվող հարցեր։
Մասնակիցները հնարավորություն են ունեցել բաց քննարկման ձևաչափով ներկայացնելու իրենց դիտարկումներն ու մտահոգությունները, ինչպես նաև ստանալու պատասխաններ փորձագետներից։

Միևնույն ժամանակ մայիսի 23-ին, ԱԱԾ թույլտվությամբ, Հայկական խորհրդի մի շարք փորձագետներ անցել են Հայաստանի Հանրապետություն — Իրանի Իսլամական Հանրապետություն սահմանի ողջ երկայնքով՝ շուրջ 42 կմ ճանապարհ, ՀՀ-Նախիջևան սահմանից մինչև ՀՀ — Ադրբեջանի Հանրապետություն սահման:

Շրջայցը իրականացվել է նախկին երկաթգծի ճանապարհով՝ թունելներով և կիսաքանդ հատվածներով, որի նպատակը եղել է սահմանային և ենթակառուցվածքային իրավիճակին տեղում ծանոթանալը։

Ընթերցեք նաև