Հայկական Խորհրդի նախագահ Արեգ Քոչինյանը մասնակցել է Yerevan Dialogue-ի շրջանակում անցկացված «Տարածաշրջանային ենթահամակարգերը՝ որպես ցնցումները մեղմող մեխանիզմներ միջազգային համակարգի վերափոխման պայմաններում» խորագրով պանելային քննարկմանը։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել մեծ տերությունների միջև աճող մրցակցությանը, բազմակողմ համակարգերի մասնատմանը, ինչպես նաև տարածաշրջանային բլոկների դերին՝ որպես գլոբալ փոփոխությունների հետևանքները մեղմող և կառավարման նոր մոդելներ փորձարկող հարթակների։
Իր ելույթում Արեգ Քոչինյանը նշել է․ «Եթե խոսում ենք հատկապես մեր տարածաշրջանի և այն ճարտարապետության մասին, որի շրջանակում այն կարող է կլանել մակրոմակարդակում տեղի ունեցող փոփոխությունները, ապա խաղաղության այս փաթեթը որքան մեծ է դառնում, այնքան ավելի կլանելի է դառնում»։
59
նախորդը