Հայաստանը դուրս է գալիս Ռուսաստանի գլխավորած ՀԱՊԿ-ից

հեղ․ Armenian Council

«Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» նախագահ Արեգ Քոչինյանի հոդվածը Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի համար:

Ստորև ներկայացնում ենք հոդվածից մի հատված

Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի՝ 2021 թվականի ուղիղ հարձակմամբ և 2022 թվականի լայնածավալ ներխուժմամբ պայմանավորված, ՀԱՊԿ-ը և մասնավորապես Ռուսաստանը չեն կատարել դաշնակցային իրենց պարտավորությունները, սահմանված ՀԱՊԿ պայմանագրի 4-րդ հոդվածով և 1997 թվականի բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրով: Մինչդեռ Արևմուտքից նկատելի էր զգալի քաղաքական աջակցություն ադրբեջանական ագրեսիայի դադարեցման, ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման և Պրահայում բանակցային գործընթացի մեկնարկման գործում:

Ռուսաստանը, նպատակ ունենալով պահպանել իր ազդեցությունն ու վերահսկողությունը Հրվ. Կովկասում և մասնավորապես Հայաստանում, օգտագործում է հայ-ադրբեջանական հակամարտությունը իր շահերին ծառայեցնելու համար: Մինչդեռ Հայաստանը կողմ է սահմանների ապաշրջափակմանը և կոմունիկացիաների ամրապնդմանը` առանց զիջելու իր տարածքային ամբողջակնությունը որևէ այլ պետության:

Ամբողջական հոդվածը հասանելի է հետևյալ հղմամբ:

Ընթերցեք նաև