Վեդիի մշակույթի տանը կայացավ բաց հանդիպում Հայկական խորհրդի փորձագետների հետ

հեղ․ Armenian Council

Մարտի 7-ին Վեդիի մշակույթի տանը տեղի ունեցավ բաց հանդիպում «Հայկական խորհրդի» փորձագետների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր՝ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը, հայ-թուրքական հարաբերությունները, Իրանի շուրջ զարգացումները և դրանց հնարավոր ազդեցությունը Հայաստանի անվտանգության վրա։

Քաղաքացիները բարձրացրին իրենց հուզող հարցերը և մասնակցեցին ակտիվ քննարկմանը՝ հարց ու պատասխան ձևաչափով։ Հանդիպումը անցկացրել են «Հայկական խորհրդի» փորձագետներ՝ Արեգ Քոչինյանը, Նարեկ Մինասյանը, Սամվել Մելիքսեթյանը, Ռոբերտ Ղևոնդյանը և Էդգար Վարդանյանը։

Ընթերցեք նաև