Սամվել Մելիքսեթյան

հեղ․ Armenian Council

«Հայկական Խորհուրդ» ՀԿ փորձագետ 

2024 թվականի սեպտեմբերից՝ ԱՔՀԿ-ի ասոցիացված փորձագետ (2025 թվականի դեկտեմբերից՝ Հայկական խորհուրդ)։

Factor TV հեռուստաալիքում ռուսալեզու քաղաքական հարցազրույցների հաղորդավար։

2014–2020 թթ. եղել է Hamatext էլեկտրոնային ամսագրի խմբագիրը (Կարեն Աղեկյանի հետ համատեղ)։ Հայաստանի պատմությանը նվիրված մի շարք գրքերի և նյութերի թարգմանիչ ու խմբագիր է, այդ թվում՝ Հայկական ճարտարապետության ուսումնասիրող հիմնադրամի (RAA) հրատարակությունների։ Կովկասի քաղաքական պատմության, ժողովրդագրական գործընթացների, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և Ռուսական կայսրության շրջանի ժողովրդագրական գործընթացների մասին բազմաթիվ հոդվածների հեղինակ է:

2015 թվականին ավարտել է ԵՊՀ Ցեղասպանագիտություն մագիստրոսական ծրագիրը:

2013 թվականին ավարտել է Հարավային դաշնային համալսարանը (Դոնի Ռոստով, Ռուսաստան)՝ քաղաքագիտության մասնագիտացմամբ

Մասնակցել է հայ–ադրբեջանական մի շարք խաղաղարար նախաձեռնությունների՝ 2.0 և 1.5 ձևաչափերով։

Հետաքրքրությունների շրջանակը՝

Հայ–ադրբեջանական սահմանի սահմանազատում և սահմանագծում, տարածաշրջանային հաղորդակցություններ, տարածաշրջանի ժողովրդագրական պատմություն, հայ ազգային շարժումը XIX դարի վերջի – XX դարի սկզբի շրջանում, Ռուսական կայսրության քաղաքականությունը Հարավային Կովկասում։

Ծնվել է 1991 թվականին մարտի 27-ին Լոռու մարզի Թեղուտ գյուղում

Ընթերցեք նաև