ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմանին նաև ՀՀ ԱԱԾ ներկայության որոշման հետևանքները. Հանրային քննարկում

հեղ․ Armenian Council

ԱՔՀԿ նախագահ Արեգ Քոչինյանը Հանրային հեռուստաընկերության «Հանրային քննարկում» հաղորդաշարի շրջանակներում խոսել է հայ-թուրքական և հայ-իրանական սահմաններին ՀՀ ԱԱԾ ներկայության ապահովման և այդ որոշման հետևանքների մասին։

Քաղաքագետի պնդմամբ՝ երկրի ինքնիշխանության կարևորագույն ցուցանիշներից մեկը սեփական սահմանները պաշտպանելու կարողությունն է։ Վերջինս առաջարկում է բարեփոխումների միջոցով  սահմանապահ ուժերն անջատել ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից, և այն համալրել որևէ այլ կառավարական վերահսկվող մարմնով։ 

«Արևմտյան մեր գործընկերների հետ պետք է լրջագույն խոսակցություն սկսել Հայաստանի սահմանպահ ծառայության բարեփոխումների անցկացման և նրանց կարողությունների բարելավման համատեքստում, որի փորձն ի դեմս հարավկովկասյան երկու  պետությունների՝ Վրաստանի ու Ադրբեջանի, նրանք արդեն ունեցել են»,-հավելում է Արեգ Քոչինյանը։ 

Ընթերցեք նաև