Երևանի և Բաքվի մամուլի ակումբների կողմից ստեղծած PressClubs TV ալիքի եթերում Հայկական խորհրդի նախագահ Արեգ Քոչինյանը և քաղաքագետ Ֆարհադ Մամեդովը (Բաքու) “Линия соприкосновения” ռուսալեզու շաբաթական հաղորդման շրջանակում քննարկել են ակտուալ քաղաքական զարգացումները։
Այս թողարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Նիկոլ Փաշինյանի ելույթին Եվրոպական խորհրդարանում, դրա հիմնական ուղերձներին՝ Վրաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունների համատեքստում, Իլհամ Ալիևի հանդիպմանը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ, ինչպես նաև այդ հանդիպման շրջանակներում հայ-ադրբեջանական կարգավորմանը վերաբերող հայտարարություններին։
Զրուցակիցները քննարկել են նաև, թե ինչպես է Հայաստան-Ադրբեջան կարգավորումն ազդում ԵՄ–Ադրբեջան հարաբերությունների վրա, անդրադարձել Իրանի շուրջ զարգացող հակամարտությանը, TRIPP-ի իրականացմանը և այլ նմանատիպ հարցերի:
130