Երևանում անցկացվեց համաժողով՝ նվիրված տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին
«Հայկական խորհրդի» նախաձեռնությամբ Երևանում անցկացվեց համաժողով՝ քաղհասարակության, մեդիայի և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ։
Համաժողովի ընթացքում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հանդես եկավ ելույթով և պատասխանեց ներկաների հարցերին։
Այնուհետև փորձագետների և քաղհասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցան պանելային քննարկումներ։
Քննարկումները նվիրված էին տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին, ինչպես նաև Հայաստանի և նրա հասարակության առջև ծառացած մարտահրավերներին։
«Հայկական խորհրդի» նմանատիպ համաժողովները կկրեն շարունակական բնույթ։