Հայկական խորհուրդ հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ հուլիսի 4-5-ը Դիլիջանում տեղի ունեցավ հանդիպում, որին մասնակցում էին ՀՀ բոլոր մարզերի և ք. Երևանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին խաղաղության գործընթացին առնչվող արդիական հարցեր, ապատեղեկատվության մարտահրավերները, քաղաքացիական հասարակության դերը հանրային դիմակայունության ամրապնդման գործում, ինչպես նաև համագործակցության նոր հնարավորություններ։
Մասնակիցները փոխանակեցին փորձ, ներկայացրին իրենց համայնքներում իրականացվող նախաձեռնությունները և քննարկեցին համատեղ գործողությունների արդյունավետ մեխանիզմներ՝ ուղղված խաղաղության մշակույթի, տեղեկատվական գրագիտության և հասարակական ներգրավվածության խթանմանը։








