Հայկական խորհուրդ հասարակական կազմակերպությունը Հունիսի 20–21-ին Ծաղկաձորում անցկացրել է փակ համաժողով, որի նպատակն էր խթանել մասնագիտական և հասարակական երկխոսությունը, քննարկել երկրի ներքաղաքական զարգացումները և միջազգային իրավիճակը, ձևավորել առաջարկություններ առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ։
Համաժողովին մասնակցել են փորձագետներ, քաղաքացիական հասարակության և մեդիա ոլորտի ներկայացուցիչներ։













