Հայկական խորհրդի փորձագետ Սամվել Մելիքսեթյանը մասնակցել է DW գերմանական լրատվամիջոցի ռուսական ծառայության կողմից կազմակերպված քննարկմանը՝ նվիրված Հայաստանում նախընտրական իրավիճակին, հայ-ռուսական հարաբերությունների սրմանը և Ռուսաստանի կողմից կիրառվող տնտեսական սահմանափակումների հնարավոր ազդեցությանը Հայաստանի տնտեսության ու ներքաղաքական գործընթացների վրա։ Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Եվրոպական միության աջակցության քաղաքականությանը Հայաստանի նկատմամբ, ինչպես նաև ընտրություններից հետո սպասվող հնարավոր ներքաղաքական և արտաքին քաղաքական զարգացումներին։
34