Հայկական խորհրդի փորձագետները մայիսի 16-ին այցելել են Արթիկ համայնք։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ներքաղաքական զարգացումները, անվտանգային իրավիճակը և խաղաղության գործընթացին առնչվող հարցեր։
Մասնակիցները հնարավորություն են ունեցել բաց քննարկման ձևաչափով ներկայացնելու իրենց դիտարկումներն ու ստանալու պատասխաններ փորձագետներից։





