Եթերաշրջանի գլխավոր նախագծերից մեկի՝ «Բուն բանավեճի» հերթական թողարկումը նվիրված է միջազգային օրակարգին, բայց անմիջական առնչություն ունի Հայաստանի ներքին կյանքի հետ։ Մեր մերձավոր հարևան երկիր Իրանում արդեն երկու շաբաթ է՝ պատերազմ է։ «Հայկական խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Արեգ Քոչինյանը, միջազգայնագետ Ալեն Շադունցը, վերլուծաբան Տիգրան Դավուդյանը, արևելագետ Արմեն Պետրոսյանը քննարկում են, թե ինչ ընթացք կարող են ունենալ ռազմական գործողությունները և ինչ հնարավոր ազդեցություն կարող են ունենալ դրանք մեր տարածաշրջանի, ինչպես նաև Հայաստանի՝ հարևանների հետ հարաբերությունների վրա։
165