«Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի և «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների ջանքերով փետրվարի 28-ից մարտի 1-ը Դիլիջանում տեղի ունեցավ հանդիպում ավելի քան 40 փորձագետի հետ։
Համաժողովի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի, դրա շրջանակում երկու երկրների հանրությունների միջև երկխոսության հեռանկարների, առկա մտահոգությունների և նոր գաղափարների վերաբերյալ:
















