Փետրվարի 27-ին, Արարատ քաղաքի մշակույթի կենտրոնում կայացավ բաց հանդիպում Հայկական խորհրդի փորձագետների հետ։
Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ ակտիվ և կառուցողական հաղորդակցություն քաղաքացիների հետ․ մասնակիցները հնարավորություն ունեցան բարձրաձայնելու իրենց հուզող հարցերը, ստանալու մասնագիտական խորհրդատվություն և ներկայացնելու առաջարկություններ։
Քննարկումները անցան բաց և արդյունավետ մթնոլորտում՝ կարևորելով համայնք–քաղաքացիական հասարակություն համագործակցությունը և շարունակական կապը։
Շնորհակալություն բոլոր ներկաներին մասնակցության և ակտիվության համար։

