«Խթանելով ժողովրդավարական հաստատութենականացումը»

հեղ․ Armenian Council

«Հայկական խորհուրդ» հետազոտական կենտրոնն իրականացնում է «Խթանելով ժողովրդավարական հաստատութենականացումը» դրամաշնորհային ծրագիրը։ Այն նպատակադրված է ամրապնդել ու կայացնել ժողովրդավարական ինստիտուտներն ու կառույցները Հայաստանում, զարգացնել և ընդլայնել հանրային քննարկումներն ու մասնագիտական հանդիպումները, երկխոսություն ստեղծել քաղաքացիական հասարակության, փորձագիտական համայնքի և որոշում կայացնողների միջև։

Հասանելի ձևաչափերի և նպատակային իրազեկումների միջոցով այս նախագիծը կխրախուսի քաղաքացիների ակտիվ մասնակցությունը և կնպաստի ապացույցների վրա հիմնված քաղաքականությունների մշակմանը

Նախագծի հիմնական բաղադրիչներն են՝

1․ Մեկ րոպեանոց կարճ տեսանյութերի ստեղծումը, որոնք ներկայացնում են քաղաքական և աշխարհաքաղաքական բարդ խնդիրներն ու հարցերը։

2․ «Ժողովրդավարական անվտանգություն» (Democratic Security) առցանց ամսագիրը, որը հրապարակում է փորձագիտական վերլուծական հոդվածներ ժողովրդավարական անվտանգության, բարեփոխումների և Հայաստանի համար կարևոր քաղաքական իրադարձությունների վերաբերյալ։

3․ Քաղաքականությանն առնչվող փաստաթղթերի մշակումը, որոնք կենտրոնացած են  անվտանգության և, հատկապես սահմանային անվտանգության վրա՝ որպես ժողովրդավարական զարգացման հիմք։

4․ Նախագիծը ներառում է նաև տարբեր շահառու խմբերի հետ քննարկումներ, համաժողովներ, վերլուծական տեղեկագրեր, մամուլի ասուլիսներ և «Թեյ քաղաքացիների հետ» խորագրային հանդիպումներ՝ ստեղծելով համագործակցային միջավայր քաղաքական գործիչների, դիվանագետների, քաղաքացիական հասարակության, մեդիայի ներկայացուցիչների, փորձագետների և քաղաքացիների միջև երկխոսության ծավալելու համար։

Ծրագրային գործողություններին և մեր մյուս նախաձեռնություններին հետևելու համար հետևեք մեր պաշտոնական կայքին և ֆեյսբուքյան էջին։ 

Ընթերցեք նաև