Սոցիալական մեդիայի պատասխանատու

հեղ․ Armenian Council

Հայկական Խորհուրդը փնտրում է պատասխանատու, աշխատասեր և նախաձեռնող SMM մասնագետ, ով կզբաղվի կազմակերպության սոցիալական մեդիայի հարթակների կառավարմամբ, կոնտենտի ստեղծմամբ և թվային գովազդային արշավների իրականացմամբ։

Հիմնական պարտականություններ

Կազմակերպության սոցիալական մեդիայի էջերի կառավարում և զարգացում
Կոնտենտի պլանավորում և ստեղծում
Սոցիալական մեդիայի հրապարակումների պատրաստում և հրապարակում
Reels-երի նկարահանում և մոնտաժ
Meta Business Suite և Ads Manager գործիքների միջոցով գովազդային արշավների կառավարում
Թիրախավորված գովազդների ստեղծում, գործարկում և օպտիմալացում
Էջերի և գովազդային արշավների արդյունքների վերլուծություն
Նոր կոնտենտային և գովազդային գաղափարների առաջարկ
Կազմակերպության սոցիալական մեդիայի ներկայության և հաղորդակցության արդյունավետության բարձրացում
Պահանջվող որակավորումներ
SMM ոլորտում առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ
Հայերենի, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն
Meta Ads Manager-ի հետ աշխատելու գործնական փորձ
Սոցիալական մեդիայի էջերի կառավարման փորձ
Կոնտենտ ստեղծելու հմտություններ
Reels նկարահանելու և մոնտաժելու կարողություն
Պատասխանատվություն, աշխատասիրություն և կազմակերպվածություն
Թիմում աշխատելու և սահմանված ժամկետները պահպանելու ունակություն

Կհամարվի առավելություն
Google Ads-ի հետ աշխատելու փորձ
Թվային մարքեթինգի և գովազդային գործիքների լրացուցիչ իմացություն

Աշխատանքի պայմաններ

Աշխատանքային ժամեր՝ 09:30–18:30
Աշխատանքի ձևաչափ՝ ֆիքսված
Աշխատավարձ՝ մրցունակ՝ կախված թեկնածուի փորձից և մասնագիտական հմտություններից


Դիմելու համար լրացրեք

⤵️

https://forms.gle/fYc2bpCVe5tKjyd58

Ընթերցեք նաև