Օգոստոսի 17-ին Շամիրամ համայնքում տեղի ունեցավ բաց հանդիպում Հայկական խորհրդի փորձագետների մասնակցությամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին միջազգային և տարածաշրջանային քաղաքական զարգացումները, Հայաստանի անվտանգային և քաղաքական միջավայրին առնչվող արդիական հարցերը։
Քաղաքացիները հնարավորություն ունեցան բարձրաձայնելու իրենց հուզող հարցերը, ներկայացնելու մտահոգություններն ու տեսակետները և անմիջականորեն լսելու փորձագետների մասնագիտական դիտարկումներն ու գնահատականները։



