Հաղորդման ընթացքում Հայկական խորհրդի նախագահ Արեգ Քոչինյանը անդրադարձել է հայ-ռուսական հարաբերությունների ներկա փուլին և դրանց ազդեցությանը Հայաստանի արտաքին քաղաքականության վրա։
Հարցազրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններում առկա մարտահրավերները, տարածաշրջանային զարգացումները, Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, ինչպես նաև երկրի անվտանգության և միջազգային գործընկերությունների շուրջ ընթացող գործընթացները։