Սիրելի հայրենակիցներ,
Ինչպես գիտեք, Հայկական խորհուրդ հետազոտական կենտրոնը քաղաքական ուժ չէ, չի մասնակցում ընտրություններին և չի աջակցում որևէ կոնկրետ քաղաքական ուժի։ Հայկական խորհուրդը հունիսի 6-8-ը՝ արտակարգ ռեժիմով, շարունակելու է իր հրապարակային գործունեությունը։
Կազմակերպությունը հետևողականորեն վերահսկելու է իրավիճակը, հանդես է գալու հայտարարություններով, փորձելու է նպաստել ազատ, ժողովրդավարական և առանց խոչընդոտների ընտրությունների իրականացմանը ի` փառս Հայաստանի Հանրապետության։