Փորձագիտական հանդիպումներ Անկարայում

հեղ․ Siranush Rubenyan

Հայկական խորհրդի նախագահ Արեգ Քոչինյանը մայիսի 9-12-ը աշխատանքային այցով եղել է Անկարայում, որտեղ մասնակցել է «Տարածաշրջանային հակամարտություններն ու փոփոխվող առևտրային միջանցքները․ հնարավորություն Հարավային Կովկասի համար» խորագրով քննարկմանը։ Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի ռազմավարական նշանակության աճին, տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացման հեռանկարներին, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման և Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացների հնարավոր ազդեցությանը տարածաշրջանային տնտեսական և լոգիստիկ համագործակցության վրա։

Աշխատանքային այցի շրջանակում հանդիպումներ են տեղի ունեցել նաև մի շարք վերլուծական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև հայ-ադրբեջանական-թուրքական փորձագիտական երկխոսության ձևաչափով քննարկումներ։

Ընթերցեք նաև