Հայտարարություն

հեղ․ Armenian Council

«Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի և «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների ջանքերով փետրվարի 7-8-ը Ծաղկաձորում տեղի է ունեցել համաժողով, որին մասնակցել են հայաստանյան ավելի քան 40 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:


Միջոցառման շրջանակում ներկայացվել են «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության պատմությունը, նպատակները և աշխատանքի հիմնական ուղղությունները, տեղի է ունեցել բաց և հանգամանալից քննարկում:


Համաժողովի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի, դրա շրջանակում երկու հանրությունների միջև երկխոսության հեռանկարների, առկա մտահոգությունների և նոր գաղափարների վերաբերյալ:

Ընթերցեք նաև