Հայ-ադրբեջանական սահմանի անցյալը, ներկան և ապագան

հեղ․ Armenian Council

Հայկական խորհուրդ հետազոտական կենտրոնը իրականացրել է հետազոտական աշխատանք՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հետ առնչվող տարբեր հարցերի շուրջ. սահմանի առաջացումից, փոփոխություններից խորհրդային շրջանում, իրավիճակից 1990-ականների ռազմական գործողությունների արդյունքում մինչ առկա իրավիճակի, «չորս գյուղերի» գործընթացի և գործնական առաջարկների տարբեր հատվածների սահմանազատման, փոխանակումների և այլն:

Առանձին ներկայացված են նաև անկլավների խնդրին առնչվող տարբեր հարցեր և լուծումներ։ Հետազոտության նպատակն է՝ համապարփակ տեղեկություններ հաղորդել հասարակությանը և փորձագիտական համայնքին սահմանազատմանը առնչվող հարցերի շուրջ և առաջարկել գործնական լուծումներ, որոնք կարող են նպաստել Եվրոպայի ամենաերկար և բարդ սահմաններից մեկին վերաբերվող հարատև և կայուն լուծումներին, արտացոլելով սահմանամերձ բնակչության շահերը Հայաստանում և Ադրբեջանում և ամուր հիմք ստեղծելով փոխադարձ վստահության:


Հետազոտության հեղինակներն են՝
Հայկական խորհրդի փորձագետ Սամվել Մելիքսեթյանը,
Կենտրոնի նախագահ Արեգ Քոչինյանը և փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը:

Հետազոտությանը կարող եք ծանոթանալ հետևալ հղմամբ։

Ընթերցեք նաև