«Հայկական Խորհուրդ» ՀԿ փորձագետ
- 2025-ից հանդիսանում է Հայկական խորհրդի ասոցացված փորձագետ
- 2022-ից համագործակցում է Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի հետ՝ որպես հետազոտող, վերլուծաբան և դասավանդող;
- 2019-ից համագործակցում է «Քաղաքական երկխոսություն» ՀԿ-ի հետ՝ որպես հետազոտող։
- 2017-2023թ․ համագործակցել է «Բուն» հիմնադրամի հետ՝ որպես «Դետեկտոր» նախագծի գլխավոր խմբագիր, հետազոտող, հաղորդավար։
- 2010-2014թ․ աշխատել է Ռազմավարական եւ ազգային hետազոտությունների hայկական կենտրոնում՝ որպես ավագ գիտաշխատող։
- 2008-2009թ․ աշխատել է «Եվրասիա» միջազգային համալսարանում՝ որպես քաղաքագիտության դասախոս:
- 2007-2012թ․ աշխատել է Մոսկվայի բիզնեսի և իրավունքի ինստիտուտի Երևանի մասնաճյուղում՝ որպես քաղաքագիտության դասախոս։
- 2003-2010թ, աշխատել է Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ինստիտուտ (ՄԻԺԻ) ՀԿ-ում՝ որպես հետազոտող, ծրագրի ղեկավար։
- 2014-2017թ․ սովորել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի երկրագիտության ինստիտուտի տարածաշրջանային քաղաքականության և քաղաքական աշխարհագրության ամբիոնի ասպիրանտուրայում։ 2017թ. պաշտպանելով ավարտական որակավորման աշխատանքը՝ ստացել է հետազոտողի և դասավանդող-հետազոտողի որակավորում։
- 2005-2007թ․ սովորել է ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Գիտակրթական կենտրոնի «Քաղաքագիտություն» մասնագիտության մագիստրատուրայում։ Ստացել է քաղաքագիտության մագիստրոսի աստիճան։
- 1995-1999թ․ սովորել է Լազարյանի անվան միջազգային հարաբերությունների եւ արևելագիտության ինստիտուտի միջազգայի հարաբերությունների ֆակուլտետում։
Կարճաժամկետ ծրագրերի շրջանակներում որպես հետազոտող կամ խոսնակ և դասավանդող համագործակցել է մի շարք առաջատար միջազգային և հայաստանյան կազմակերպությունների հետ, ինչպիսիք են՝ ԵԱՀԿ-ն, Ժողովրդավարության և ընտրական աջակցության միջազգային ինստիտուտը (International IDEA), Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակառուպցիոն կենտորոնը, Ճգնաժամերի Կառավարման Նախաձեռնությունը (CMI – Martti Ahtisaari Peace Foundation), Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամը, Հայնրիխ Բյոլ Հիմնադրամը, Կոնրադ Ադենաուեր Հիմնադրամը, «Խաղաղության Երկխոսություն» ՀԿ-ն, «Հանրային Քաղաքականության Ինստիտուտ» ՀԿ-ն, «Իրազեկ Քաղաքացիների Միավորւմ» ՀԿ-ն, «Պարադիգմա» Հիմնադրամը և այլն։
Հարյուրից ավելի հրապարակախոսական և վերլուծական հոդվածների հեղինակ է։ Հեղինակ և համահեղինակ է մի շարք հրապարակված հետազոտությունների։
Գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է քաղաքական գաղափարախոսությունները, ծայրահեղ աջ պոպուլիզմը, ժողովրդավարացումը, հիբրիդային սպառնալիքները, քաղաքացիական ազգայնականությունը, ՀՀ ներքաղաքական գործընթացները, քաղաքական աշխարհագրությունը։
1993-1995թթ․ ծառայել է ՀՀ զինված ուժերում։
Մասնակցել է մի շարք խաղաղարար նախաձեռնությունների՝ 2.0 և 1.5 ձևաչափերով։
Ծնվել է 1975թ․ նոյեմբերի 20-ին, Երևանում։
Ամուսնացած է։