Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» հաղորդաշարի հերթական թողարկմանը «Անի» կենտրոնի հիմնադիր Թաթուլ Հակոբյանը, տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը և Հայկական խորհրդի ղեկավար Արեգ Քոչինյանը զրուցում են հայ-ռուսական հարաբերությունների պատմական և ներկայիս փուլերի մասին․
— Արդյո՞ք ճգնաժամային փուլում են հայ-ռուսական հարաբերությունները,
— Իրանի գործոնը,
— Նոր ժամանակների ու տեխնոլոգիաների ազդեցությունը քաղաքականության վրա,
— Հայաստանում Ռուսաստանի թուլացման մասին մոլորություններ,
— ՌԴ վերաբերմունքը Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը,
— Հետղարաբաղյան Հայաստանն ու Ռուսաստանը,
— Հետգաղութային դիսկուրս,
— Ինչո՞ւ ՌԴ-ն չմիջամտեց Արցախյան պատերազմին,
— Հայաստանը կարո՞ղ էր Արցախյան պատերազմում ՌԴ դիրքորոշման վրա ազդել,
— ԱՄՆ-ի գործողությունները Թուրքիա-Հունաստան զարգացող կոնֆլիկտի ժամանակ և ՌԴ-ն մեր կոնֆլիկտի ժամանակ,
— Ռուսաստանի լծակները Հայաստանի վրա,
— Արդյո՞ք հայ-թուրքական սահմանի բացումը նշանակում է «ռուսներին թուրքերով փոխարինել»,
— Ռուսական փորձագիտական շրջանակները Հայաստանում հակառուսական տրամադրությունների վերաբերյալ,
— Նոր քաղաքական մտքերը Հայաստանում. արդյո՞ք մեզ պետք է 3-րդ փրկիչ ուժ։
