Հայ և ադրբեջանցի փորձագետների փոխադարձ այցելությունները շարունակական են լինելու. սպասվում են նոր այցեր, նշում է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Սամվել Մելիքսեթյանը, որն օրերս է վերադարձել Բաքվից։ Նա նշում է, որ գերիների հարցը Բաքվում, ինչպես և Երևանում, կարևորագույն հարցերց մեկն էր. կա լավատեսություն որոշակի հիմք։ Գեորգի Միրզաբեկյանի հետ զրույցում Մելիքսեթյանն ընդգծում է, որ ադրբեջանական կողմը տարբերակված մոտեցում ունի հայ գերիների հարցում։ Նրա խոսքով՝ սահմանազատման, այդ թվում՝ անկլավների հարցը, այս պահին օրակարգում չի։
148
