ԵՄ-ի և ԱՄՆ-ի դրական արձագանքները հայ–ադրբեջանական խաղաղության գործընթացի վերջին զարգացումներին

հեղ․ Armenian Council


Եվրամիությունը և Միացյալ Նահանգները ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում արձանագրված վերջին դրական քայլերը։
Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը հատուկ ընդգծել է.
«Մենք նաև գովաբանում ենք … երկու երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպումը Երևանում»:

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն իր հերթին ընդգծել է, որ «շատ է ոգևորված Ադրբեջանի և Հայաստանի խաղաղության գործընթացում նկատվող վերջին դրական զարգացումներով, մասնավորապես, Երևանում նախատեսվող քաղաքացիական հասարակության քննարկումներով»։

Գրոնոն հավելել է, որ ԵՄ-ը ջերմորեն ողջունում է այս գործնական զարգացումները և պատրաստ է աջակցել բոլոր այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են վստահության ամրապնդմանը և տարածաշրջանային համագործակցության խորացմանը։

ԵՄ-ը և ԱՄՆ-ն վերահաստատում են իրենց պատրաստակամությունը՝ աջակցելու նման բոլոր նախաձեռնություններին, որոնք ուղղված են Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության, տնտեսական համագործակցության և տարածաշրջանային կայունության ապահովմանը։

Ընթերցեք նաև