Ադրբեջանի հարձակման պահին ռուսները հրաժարվել են ՀՀ ՀՕՊ-ը միացնել

հեղ․ Armenian Council

Factor TV լրատվականին տված հարցազրույցում ԱՔՀԿ փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը խոսել է 2024թ. հունվարի մեկից Իրանի և Թուրքիայի սահմաններին ՌԴ սահմանապահների հետ ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայության ներկայացուցիչների համատեղ պահպանության տեսլականի, Իրան-Հայաստան սահմանային անցակետում բացառապես ՀՀ կողմից ծառայություն իրականացնելու պայմանավորվածության մասին:

Ղևոնդյանը նշել է, որ հայկական կողմի կարողություններն այս պահին բավարարում են նշված աշխատանքների իրականացման համար, սակայն դրանք նաև զարգանում են, ինչը հույս է տալիս, որ որոշ ժամանակ անց հնարավոր կլինի ՀՀ պետական բոլոր սահմանների պահպանությունն իրականացնել բացառապես մեր ուժերով: Այս զարգացման անհրաժեշտությունը հիմնավորվում է ոչ միայն ՀՀ կողմից սեփական անվտանգության մեխանիզմների ամրապնդման, այլ նաև պետության առաջընթացի ընդհանուր տրամաբանության պահանջներով:

Ընթերցեք նաև