Կառուցելով ավելի դիմադրունակ ժողովրդավարություն

հեղ․ Armenian Council

Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնը նախաձեռնել է «Կառուցելով ավելի դիմադրունակ ժողովրդավարություն» խորագիրը կրող ծրագիրը: Այն իր մեջ ներառում է առանձին միջոցառումների շարք, որոնք ուղղված կլինեն նպաստելու ժողովրդավարական համակարգի դիմադրունակության և ինքնիշխան ընտրության հնարավորության ձևավորմանը:

Ծրագիրը նպատակ ունի առաջին հերթին ներգրավվելու երիտասարդներին և մեդիա հարթակների միջոցով բարձրացնելու հասարակության իրազեկվածության մակարդակը՝ ժողովրդավարական գործընթացների, խաղաղության, բարեփոխումների և պրոակտիվ քաղաքականության վերաբերյալ:

Ծրագիրը բաղկացած է 4 հիմնական բաղադրիչներից:

  • Առաջին բաղկացուցիչ հանդիսացող «Մի րոպե կարևորի մասին» մեդիա կարճ հոլովակների միջոցով անդրադառնալու ենք մեր դիրքորոշումներին՝ հարևան երկրների հետ խաղաղության, Հայաստանի դիմադրունակության, խոցելիությունների վերացման, Եվրոպական ինտեգրման և մի շարք այլ թեմաների վերաբերյալ։
  • Հաջորդ բաղադրիչը «Ժողովրդավարական անվտանգություն» առցանց պարբերականի ստեղծումն է, որը նոր մակարդակի վրա կդնի հետազոտական և վերլուծական միտքն ու կներգրավվի նոր փորձագետների որպես կազմակերպության ասոցացված անդամներ:
  • Նախաձեռնության շրջանակներում նախատեսվում է ստեղծել նաև «Տնային աշխատանքի միջոցով Հայաստանի դիմադրունակության բարձրացում» (Policy paper)՝ ուղղված Հայաստանի դիմադրողականության ավելացմանը: Այն թույլ կտա տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներին  ծանոթանալու փորձագետների վերլուծություններին և գործնական առաջարկություններին։
  • Ծրագրի վերջին բաղադրիչը «ԱՔՀԿ քննարկումների շարք»-ն է, որը տեղի է ունենալու կազմակերպության նախաձեռնությամբ Հայաստանում հավատարմագրված դիվանագետների, քաղաքական գործիչների, քաղհասարակության և մեդիա համայնքի ներկայացուցիչների հետ։

Ծրագրի իրացման ընթացքին ու մեր այլ նորություններին ծանոթանալու համար առաջարկում ենք հետևել մեր պաշտոնական կայքին ու ֆեյսբուքյան էջին։

Ընթերցեք նաև