Դիլեմա 41. Անվտանգություն և ժողովրդավարություն

հեղ․ Armenian Council

Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» փոդքասթի հաջորդ թողարկման մեջ այս հարցերը վերլուծում են «Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի» ծրագրերի ավագ ղեկավար Տաթևիկ Խաչատրյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը և «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» ղեկավար Արեգ Քոչինյանը:

🔹 Ի՞նչ կապ կա ժողովրդավարության և անվտանգության միջև:

🔹 Իսկ ո՞ւմ անվտանգության մասին է խոսքը:

🔹 Արդյո՞ք ժողովրդավար պետություններն ավելի արդյունավետ են:

🔹 Ի՞նչ դասեր կարելի է քաղել ռուս-ուկրաինական պատերազմից:

🔹 Արդյո՞ք Հայաստանում տարածվող նարատիվները Ռուսաստանից են սնվում:

🔹 Հայաստանը կարո՞ղ է ժողովրդավար լինել` մնալով ԵԱՏՄ և ՀԱՊԿ կազմում:

Տաթևիկ Խաչատրյան

«Որպեսզի ավելի լայն բացահայտենք խնդիրը՝ պետք է նայենք երկու հիմնական հասկացությունների մեջ. Ի՞նչն է անվտանգությունը, ի՞նչ է ժողովրդավարությունը, և հասկանանք՝ որտե՞ղ են իրենք բախվում կամ որտե՞ղ են իրար հեռացնում»։

Դանիել Իոաննիսյան

«Մենք պետք է էֆեկտիվ պետություն կառուցենք, իսկ եթե ժողովրդավարություն չեղավ՝ էֆեկտիվ պետություն այստեղ չի լինի և չի կարող լինել»։

Ընթերցեք նաև