Ասոցացված փորձագետներ

հեղ․ Armenian Council

Հայկական խորհուրդը համագործակցության է հրավիրում փորձագետների։ Համագործակցության շրջանակներում կենտրոնն առաջարկում է.

  • Հայկական խորհրդի ասոցացված փորձագետի կոչում,
  • Ամսական առնվազն մեկ հոդվածի հրապարակում, յուրաքանչյուրը 100 ԱՄՆ դոլարի չափով հոնորարի դիմաց (հարկերը ներառյալ),
  • Համագործակցության շրջանակում գրված հոդվածների անգլերեն թարգմանություն,
  • Կենտրոնի օֆիսային տարածքի և հանդիպումների դահլիճի տրամադրում միջոցառումների կազմակերպման և աշխատանքի նպատակով,
  • Հարցազրույցի անկյուն, որը կտրամադրվի փորձագետներին իրենց հարցազրույցները և մամլո ասուլիսները կազմակերպելու համար։

Համագործակցության համար կարող են դիմել հետևյալ մասնագիտություններով առնվազն մագիտրոսի կոչում ունեցող հանրային գործունեությամբ զբաղվող անձիք պատմություն, քաղաքագիտություն, տնտեսական գիտություններ, միջազգային հարաբերություններ, ազգային անվտանգություն, արևելագիտություն, տարածաշրջանի երկրների մասնագետներ, էներգետիկա, սոցիոլգիա, հանրային կառավարում, եվրոպագիտություն, ամերիկագիտություն, ռազմական գիտություններ, ռուսագիտություն։

Ասոցացված փորձագետներից պահանջվում է ամիսը մեկ անգամ կազմակերպության համար գրել նախապես համաձայնեցված թեմաներով հոդվածներ և իրենց հանրային գործունեության ընթացքում ըստ հնարավորության հանդես գալ, որպես Հայկական խորհրդի ասոցացված փորձագետներ։

Կենտրոնին որպես ասոցածված փորձագետ անդամակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը:

Ընթերցեք նաև