Դիլեմա 47. Կլիմայական փոփոխություններ և շրջակա միջավայրի դեգրադացիա

հեղ․ Armenian Council

Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» փոդքասթի հերթական թողարկմանը այս հարցերը վերլուծում են ՄԱԶԾ կլիմայի փոփոխությունների ծրագրի մասնագետ Դիանա Հարությունյանը,  «ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպության փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը և «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» ղեկավար Արեգ Քոչինյանը:

  • Ի՞նչ համամասնությամբ է Հայաստանում օգտագործվում քաղցրահամ ջուրը։
  • Արդյո՞ք համայնքներն ունեն տեղեկացվածության խնդիր։
  • Ինչպիսի՞ն են պարենային անվտանգության տվյալները։
  • Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ գյուղատնտեսության ծավալների նվազումը։

Դիանա Հարությունյան

«Ջրային ռեսուրսների 86%-ը օգտագործում ենք գյուղատնտեսության համար, որոնցից 31%-ը միայն ձկնաբուծության համար, մյուս մասը՝ գյուղատնտեսության այլ ճյուղերի, որն արդեն մտահոգիչ է։ Խմելու ջիր համար օգտագործվում է մոտ 6%-ը, իսկ մոտ 5%-ն էլ օգտագործվում է արդյունաբերութան նպատակներով։ Ջրային ռեսուրսների այդ նվազման խնդիրը բերում է նաև գյուղատնտեսության խոցելության, պարենային անվտանգության հարցերին, որոնք պետք է մտահոգիչ լինեն ոչ միայն կարճաժամկետ, այլ՝ երկարաժամկետ հեռանկարում»։

Վիկտորյա Բուռնազյան

«Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բոլոր համայքներում էլ դիտվում են hիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթների աճ՝ երաշտ, ցրտահարություն, սելավներ։ Առկա է նաև բերքատվության անկում, որոշ բուսատեսակներ շատ վատ են աճում, որոշ տեղերում նաև ցորենի, գարու նվազում կա։ Մեղվաբուծությունն է նվազել, հնչում էին նաև խիստ բացասական պատասխաններ էին հնչում անասնապահության հետ կապված։ Հարցումները ցույց են տալիս, որ անասնակերի քանակն էլ է նվազում՝ կապված կլիմայական պայմանների հետ»։

Արեգ Քոչինյան

«Մեր ամենամեծ և գլխավոր գործողությունը պետք է լինի առկա ռեսուրսների արդյունավետ կառավարումը»։

Ընթերցեք նաև