Դիլեմա 22. Արտահերթ թողարկում

հեղ․ Armenian Council

Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» փոդքասթի արտահերթ թողարկման մեջ այս հարցերը վերլուծում են ՔՄՀԿ հետազոտող Աննա Գևորգյանը և «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» ղեկավար Արեգ Քոչինյանը:

  • Ինչո՞ւ հայկական քաղաքական ընտրանին իշխանությունը վերցնելուն զուգահեռ չի ստանձնում որոշումներ կայացնելու պատասխանատվությունը:
  • Ինչպե՞ս դիմագրավել «հույս վաճառող» հանրային խոսքին:
  • Արդյո՞ք Հայաստանի իշխանությունները շոշափելի քայլեր են ձեռնարկել Ռուսաստանի ազդեցությունը նվազեցնելու ուղղությամբ:
  • Արդյո՞ք պետք է նվազեցնել հայ-ռուսական հարաբերությունների լարվածությունը:
  • Արդյո՞ք պետք է չեղարկել նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթուղթը:
  • Միջանցքի վերաբերյալ ի՞նչ մոտեցումներ ունեն Թուրքիան, Ռուսաստանը և արևմուտքը:
  • Արդյո՞ք հնարավոր է ազդեցությունների հավասարակշռումը` մի երկրի «փեշի հետևում» պախկվելու փոխարեն:
  • Ինչպե՞ս պետք է մեկնաբանել ԱՄՆ ներգրավվածությունը:

Աննա Գևորգյան

«Պատասխանատվությունից խուսփելու և որոշումներ չկայացնելու կարծես արդեն ավանդույթ է ձևավորված։ Տպավորություն է, որ «իշխանություն» կոչվածը կարծես մարդկանց խումբ է, որը պիտի հետո մեկնաբանի, թե ինչո՞ւ չստացվեց ինչ-որ բան անել, ոչ թե անի գործողություններ՝ կանխելու ինչ-որ հացեր, պլանավորոլու ինչ-որ իրադարձություններ։ Պարզապես մեկնաբանների խումբ է, ոչ թե՝ իշխանություն»։ 

Արեգ Քոչինյան

«Հայ-ռուսական հարաբերությունների լարված կամ թուլացած լինելը Երևանում չի որոշվում, դա ըստ էության որոշվում է Մոսկվայում։ Եվ Մոսկվայում, ըստի իս՝ այդ որոշումն արդեն կայացվել է»։

Ընթերցեք նաև