ԵՄ ընդլայնման ապագան․ եվրոպական ինտեգրումը՝ որպես աշխարհաքաղաքական անհրաժեշտություն

հեղ․ Armenian Council

ԵՄ ընդլայնման ապագան․ եվրոպական ինտեգրումը՝ որպես աշխարհաքաղաքական անհրաժեշտություն

Հոկտեմբերի 5-ին Բեռլինում տեղի ունեցավ ԵՄ ընդլայնմանը նվիրված միջազգային համաժողով, որին մասնակցեց նաև Հայկական խորհրդի նախագահ Արեգ Քոչինյանը։

Երկու պանելային քննարկումների ընթացքում քաղաքականության, գիտության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկվեցին ԵՄ ընդլայնման քաղաքականության նոր զարգացումները, ինչպես նաև ԵՄ ընդլայնումը խոչընդոտելու Ռուսաստանի գործելակերպը։

Քննարկումների երեք հիմնական եզրահանգումները՝

➡️ԵՄ ընդլայնումն այլևս միայն ինտեգրման գործընթաց չէ, այլև աշխարհաքաղաքական անհրաժեշտություն։ Եվրոպան պետք է ավելի արագ գործի՝ միաժամանակ պահպանելով ժողովրդավարության և իրավունքի գերակայության իր չափանիշները։

➡️ Փուլային ինտեգրումը կարող է առաջ մղել անդամակցության գործընթացը, սակայն այն չպետք է փոխարինի ԵՄ-ին անդամակցելու հստակ և վստահելի հեռանկարին։

➡️ Ռուսաստանը փորձում է խոչընդոտել հարևան երկրների եվրոպական ինտեգրմանը՝ նպատակային ապատեղեկատվության, տնտեսական ճնշման և առկա վախերի շահարկման միջոցով։

Ընթերցեք նաև