Սույն հաղորդագրությամբ ցանկանում ենք արձագանքել տարածված ապատեղեկատվությանը և արձանագրել, որ «Հայկական խորհուրդ» կազմակերպության մարզային այցելությունները և հանրության հետ շփումներն իրականացվում են Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ՝ «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» նախաձեռնության շրջանակներում։
Կազմակերպության այլ ծրագրերը ևս ֆինանսավորվում են բացառապես գործընկեր կազմակերպությունների ու հիմնադրամների կողմից։
ՀՀ պետական բյուջեից կամ այլ կերպ ՀՀ հարկատուների կողմից վճարված հարկերից կազմակերպության որևէ ծրագիր երբևէ չի ֆինանսավորվել, և այժմ էլ մեր կազմակերպության որևէ պետական ֆինանսավորում չի իրականացվում։ Բացառություն են կազմում միայն «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության միջազգային (հայ-ադրբեջանական) հանդիպումները, որոնց կազմակերպումն ու ֆինանսավորումը տեղի են ունենում պետությունների ուղիղ աջակցությամբ (առանց կազմակերպությանն ուղված փոխանցումների)՝ ՀՀ տարածքում Հայաստանի կողմից, ԱՀ տարածքում՝ Ադրբեջանի կողմից։
13