Հայկական խորհրդի նախագահ Արեգ Քոչինյանը՝ որպես խոսնակ է հանդես եկել «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» խորագրով քննարկմանը, որը տեղի է ունեցել Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի XV անվտանգային ֆորումի շրջանակում:
Իր խոսքում քաղաքագետը ընդգծել է չորրոդ բանակցային ուղղություն ստեղծելու կարևորությունը՝ Ադրբեջանի հետ տնտեսական հարաբերություններ հաստատելու և այդ գործընթացը ինստիտուցիոնալիզացնելու համար։