Դիլեմա 19. Մարդու իրավունքների պաշտպանությունը և կարողունակ քաղհասարակությունը

հեղ․ Armenian Council

Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» փոդքասթի այս թողարկման ընթացքում քննարկում են քաղհասարակության դերի կարևորությունը, քաղհասարակությունը որպես կազմակերպություն և որպես դաշտ ընկալումները, դրանց ֆունկցիաները անվտանգության ոլորտում և մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում։ Քննարկում են նաև պետության համագործակցությունը քաղհասարակության հետ, նրա մասնակցությունը և այդ հարաբերություններում մարտահրավերները։

Հաղորդման հյուրերն են քաղաքագետ, Ամերիկյան համալսարանի դասախոս Եվգենյա Պատուրյանը և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի վանաձորյան գրասենյակի ղեկավար, իրապաշտպան Արթուր Սաքունցը։ Զրույցը վարում է «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» ղեկավար Արեգ Քոչինյանը:

Եվգենյա Պատուրյան

«Կտրուկ աճել է «շարադրություններիր» քանակը, որտեղ ասում են, որ Հայաստանին պետք է ստալինի նման մի ուժեղ ղեկավար. Քաղհասարակության համար սա իսկապես խնդիր է»։

Արթուր Սաքունց

«Քաղհասարակությունը և իրավապաշտպանները հենց իրենք արդյունավետ, հաշվետու, թափանցիկ իրավունքի գերակայության հիման վրա գործող պետության շահագրգիռներն են, քանի որ ամբողջ իմաստը պետության արդյունավետությունն ու անվտանգությունն է»։

Արեգ Քոչինյան

«Մենք պետք է կարողանանք, ի վիճակի լինենք կառուցելու սեփական մոդել, թե ինչպես է պետությունը հարաբերվելու նոր ձևավորված ակտորերի հետ…

…Հայաստանը շատ ինքնատիպ իրավիճակում է գտնվում։ Իմ գնահատմամբ Հայաստանում գրեթե բացակայում է դասական, քաղաքական ընդդիմությունը, ինչը պարզապես աղճատում է ընդհանրապես քաղաքական համակարգը»։

Ընթերցեք նաև