Դիլեմա 45. Հայաստան-Ռուսաստան հարաբերություններ

հեղ․ Armenian Council

Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» փոդքասթի հաջորդ թողարկման մեջ այս հարցերը վերլուծում են «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը, «Ժողովրդավարության և անվտանգության» տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը և «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» ղեկավար Արեգ Քոչինյանը:

  • Այժմ ի՞նչ վիճակում են Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները:
  • Արդյո՞ք փոխվել է Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը ժողովրդի շրջանում:
  • Ինչպե՞ս փոխվեցին հարաբերությունները 2018, 2020 և 2022 թվականներից հետո:
  • Ինչո՞ւ և ինչպե՞ս են ռուս սահմանապահները հայտնվել Հայաստանում:
  • Արդյո՞ք Լեռնային Ղարաբաղը երբևիցե կարևոր նշանակություն է ունեցել Ռուսաստանի համար:

Ռոբերտ Ղևոնդյան

«Երբ Հայաստանին պետք է օգնություն այդ պարիտետը՝ Հայաստանը չի տեսնում, իսկ երբ Ադրբեջանի հետ կապված որոշակի գործընթացներ կան՝ դա դրսևորվում է ամենալայն ձով, և այստեղ ևս Հայաստանում բազմաթիվ հարցեր են առաջանում Ռուսաստանի քաղաքականության նկատմամբ, ինչն էլ ի վերջո բերում է նրան, որ Հայաստանը փորձում է դիվերսիֆիկացնել։ Առայժմ խոսվում է անվտանգության մասին, բայց կարծում եմ, որ դիվերսիֆիկացումն անհրաժեշտ է նաև այլ ուղղություններով։ Տնտեսական դիվերսիֆիկացումը, որը գլխավոր ուղղություններից մեկն է և անվտանգության բաղադրիչ՝ նույնպես պետք է լինի օրակարգային հարց Հայաստանի իշխանությունների համար»։

Տիգրան Գրիգորյան

«Թույլ Ռուսաստանի համար վերահսկողության պատրանք ստեղծելը շատ ավելի կարևոր է, քան՝ իրական իրադարձությունները»։

Արեգ Քոչինյան

«Պետք է ֆիքսել, որ այս պահի դրությամբ Հայաստանի համար Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները խնդիր են, և խնդիր են 4 մակարդակներում. Առաջինը՝ խնդիր են մտածողության պատճառով, երկրորդը՝ ձևավորված շահերն են, երորրդը՝ հարաբերությունների ծավալն է, և չորորդը՝ ազդեցության կիրառումն է»։

Ընթերցեք նաև