Նոյեմբերի 11-ին Հայկական Խորհրդում տեղի է ունեցել հանդիպում Երևանի պետական համալսարանի և Երևանի Գլաձորի համալսարանի ուսանողների հետ։
Հանդիպմանը մասնակցել են Հայկական Խորհրդի նախագահ Արեգ Քոչինյանը և կազմակերպության փորձագետները։
Քննարկման առանցքում եղել են Հայաստանի ներքաղաքական և արտաքին քաղաքական օրակարգի արդի հարցերը, ինչպես նաև քաղաքական ընթացիկ զարգացումները։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում և տարածաշրջանում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին, դրանց հնարավոր զարգացումներին ու մարտահրավերներին։ Ուսանողները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղելու բանախոսներին, ներկայացնելու իրենց դիտարկումները։
Նման հանդիպումները կարևոր հարթակ են երիտասարդների քաղաքական իրազեկվածության բարձրացման, մասնագիտական երկխոսության և տարբեր տեսակետների փոխանակման համար։