ԵՄ ընդլայնման ապագան․ եվրոպական ինտեգրումը՝ որպես աշխարհաքաղաքական անհրաժեշտություն
Հոկտեմբերի 5-ին Բեռլինում տեղի ունեցավ ԵՄ ընդլայնմանը նվիրված միջազգային համաժողով, որին մասնակցեց նաև Հայկական խորհրդի նախագահ Արեգ Քոչինյանը։
Երկու պանելային քննարկումների ընթացքում քաղաքականության, գիտության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկվեցին ԵՄ ընդլայնման քաղաքականության նոր զարգացումները, ինչպես նաև ԵՄ ընդլայնումը խոչընդոտելու Ռուսաստանի գործելակերպը։
Քննարկումների երեք հիմնական եզրահանգումները՝
ԵՄ ընդլայնումն այլևս միայն ինտեգրման գործընթաց չէ, այլև աշխարհաքաղաքական անհրաժեշտություն։ Եվրոպան պետք է ավելի արագ գործի՝ միաժամանակ պահպանելով ժողովրդավարության և իրավունքի գերակայության իր չափանիշները։
Փուլային ինտեգրումը կարող է առաջ մղել անդամակցության գործընթացը, սակայն այն չպետք է փոխարինի ԵՄ-ին անդամակցելու հստակ և վստահելի հեռանկարին։
Ռուսաստանը փորձում է խոչընդոտել հարևան երկրների եվրոպական ինտեգրմանը՝ նպատակային ապատեղեկատվության, տնտեսական ճնշման և առկա վախերի շահարկման միջոցով։





